Ամերիկայում փոստային ծառայության մի աշխատակից երե օր անցկացրել է Մոնտանա նահանգի լեռներում` չկարողանալով ճանապարհ գտնել տեղացած առատ ձյան պատճառով: Ինչպես հայտարարել է 42-ամյա ամերիկացին, իրեն մահից փրկել է երեք բան` ապխտած մսի կտորը, քրիստոնեական երաժշտությունը և Angry Birds խաղը, որը եղել է նրա հեռախոսում: Այս մասին հաղորդում են ամերիկյան թերթերը:
Փոստային ծառայության աշխատակիցը լեռներ էր գնացել` հանգստանալու նպատակով, սակայն նրա մեքենան թաղվել է ձյան մեջ: Նա երեք օր շարունակ մնացել է առանց օգնության` պարբերաբար տաքացնելով մեքենան և լսելով քրիստոնեական երաժշտություն: Տեսնելով, որ իրեն ոչ ոք օգնության չի գալիս, նա լքել է այն և մի քանի մղոն հեռավորության վրա գտել մի տուն, որտեղ նրան օգնություն են ցուցաբերել: