Եվրամիության արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը դիմել է Եվրամիության անդամ երկրներին` պահանջելով իրենց դեսպաններին վերադարձնել Բելառուս: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: Ըստ Էշթոնի` դա պետք է անել առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:
Եվրամիության դիվանագիտական որոշ աղբյուրներ նշում են, որ դա պետք է արվի մինչև մարտի 22-23-ը` Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովը, որի ժամանակ նախատեսվում է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների կիրառում:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին ԵՄ դեսպանները լքել էին Մինսկն այն բանից հետո, երբ Բելառուսի իշխանությունները ետ էին կանչել իրենց դեսպաններին Լեհաստանից ու Եվրամիությունից և պահանջել էին Վարշավայից և Բրյուսելից` ետ կանչել իրենց դեսպաններին Մինսկից:









































