Այսօր Մոլդովայի խորհրդարանը երկրի նախագահ ընտրելու ևս մեկ փորձ կկատարի:
Հիշեցնենք, որ 2009թ.-ի սեպտեմբերից Մոլդովայի խորհրդարանը չի կարողանում նախագահ ընտրել, քանի որ ոչ մի քաղաքական ուժ այնտեղ չունի մեծամասնություն, իսկ քաղաքական քննարկումները ոչ մի արդյունք չեն տալիս:
Նախագահի պաշտոնի համար ներկայացված է մեկ թեկնածություն` Մագիստրատուրայի բարձրագույն խորհրդի դատավոր Նիկոլայ Տիմոֆտին: Նրան իր աջակցությունն է հայտնել իշխող՝ «Հանուն եվրոպական ինտեգրման դաշինքը»: Սակայն նախագահ ընտրելու համար այս դաշինքին խորհրդարանում անհրաժեշտ է ևս երկու պատգամավորի ձայն: Ամեն ինչ կորոշեն կոմունիստները, որոնք համարում են, որ Մոլդովայի խորհրդարանը լեգիտիմ չէ, քանի որ արտահերթ ընտրություններից հետո՝ մեկ տարի շարունակ, այդ մարմինը չի կարողանում երկրի նախագահ ընտրել:








































