AS-ի փոխանցմամբ Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բազմանշանակ հայտարարություն է արել «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հասցեին:
Վենգերը նշել է, որ Սերխիոն ուժեղ ֆուտբոլիստ է և միաժամանակ մեծ սիմուլյանտ:
«Բուսկետսը հաճախակի դիմում է սիմուլյացիայի: Մրցակցի դեմ կոպիտ խաղալուց հետո նա ցույց է տալիս, թե իր հետ պայքարում կոպիտ գործեց մրցակիցը: Մարզիկն ունի բոլոր բարոյական թերությունները, որոնք անհրաժեշտ են ֆուտբոլում: Բայց մարտավարության տեսակետից Սերխիոն շատ ուժեղ ֆուտբոլիստ է: Նա գիտի, ինչպես կարելի է կարճ փոխանցումներով արագացնել խաղի տեմպը կամ ստիպել մրցավարին պատժել մրցակցին»,- ասել է ֆրանսիացի ճանաչված մասնագետը:








































