ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյան, ով չի հայտնել իր անունը, ասել է, որ իրենք չեն հավատում, որ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ցանկանում է, որ ՆԱՏՕ-ի ուժերը հեռանան գյուղերից, չնայած նախագահի` այսօր արած հայտարարությանը:
The Jerusalem Post-ը հաղորդում է, որ Պենտագոնի խոսնակ Ջորջ Լիթլը միևնույն ժամանակ, խոսելով պաշտպանության քարտուղար Լեոն Պանետայի այցի մասին Աֆղանստան, ասել է, որ իրենք հավատում են, որ նախագահ Քարզայի հայտարարությունն արտացոլում է նրա ցանկությունը՝ որքան հնարավոր է շուտ ամբողջապես անկախ և ինքնիշխան Աֆղանստան ունենալու վերաբերյալ:
Ըստ նրա՝ իրենք հավատում են, որ միասին աշխատելու կարիք կա, քանի որ դա նաև ԱՄՆ-ի նպատակն է: