ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Իտալիայում վարձույթի է դուրս գալիս ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենի՝ Ջիովանի Բոկաչչոյի «Դեկամերոն» վեպի հիման վրա նկարահանված «Սիրով դեպի Հռոմ» նոր ֆիլմը:
Ֆիլմը նկարահանվել է անցյալ ամառ Հռոմում: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են համաշխարհային մեծության աստղեր՝ իսպանուհի Պենելոպա Կրուզը և ամերիկացի Ալեք Բոլդուինը: Ֆիլմում կհայտնվի նաև հենց ինքը ռեժիսորը, որն իր ֆիլմերում չէր նկարահանվում 2006 թվականից:
Նախորդ ֆիլմը՝ «Կեսգիշերը Փարիզում», Ալենը նկարահանել է Ֆրանսիայի մայրաքաղաքում: Իսկ «Վիկի Քրիստինե Բարսելոնը» ֆիլմը նա նկարահանել է Կատալոնիայի մայրաքաղաքում: Ռեժիսորը մեկ անգամ չէ հայտարարել, որ իրեն դուր է գալիս նկարահանումներ կատարել Եվրոպայում:
Իտալիայում՝ նրա նոր ֆիլմի պրեմիերայից առաջ, որը տեղի կունենա ապրիլի 20-ին, հաղորդագրություններ էին հայտնվել այն մասին, որ Ալենի ստեղծագործությունների հաջորդ եվրոպական մայրաքաղաքը լինելու է Կոպենհագենը: Սակայն նրա ամենասիրելի նկարահանման հրապարակը, ինչպես հայտնի է, հարազատ Նյու Յորքն է:
75-ամյա Ալենն արժանացել է միջազգային բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ նաև «Օսկարի»:








































