ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով վարչության ղեկավար Վալերի Ամոսն այսօր ասել է, որ Սիրիայի, ՄԱԿ-ի և «Իսլամական համագործակցություն» կազմակերպության անձնակազմի միացյալ թիմն այս հանգստյան օրերին կսկսի այցելել Սիրիայի քաղաքներ` մարդասիրական իրավիճակը գնահատելու համար:
Reuters-ը հաղորդում է, որ առաքելությունը կղեկավարի Սիրիայի կառավարությունը։ Թիմը տեղեկություններ կհավաքի տարբեր քաղաքներում մարդասիրական ընդհանուր իրավիճակի վերաբերյալ։
Ինչպես ասել է Ամոսն իր հայտարարության մեջ, ինքը կրկին կոչ է անում, որ Սիրիայի կառավարությունը թույլ տա, որ մարդասիրական օգնություն հասցվի երկրի բոլոր քաղաքներ:
Թիմը կլինի Հոմսում, Համայում, Հալեպում, Լաթաքիայում, Դերաայում և այլ քաղաքներում:










































