Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Նախընտրական ծրագրում կնշե՞ք` «ՍԱՍ»-ը դարձնել «ԱՍՍ»

Ով ասես` պատգամավորի մանդատ է ուզում ունենալ, բայց նպատակները տարբեր են: Մեկն այնքան հանցագործություն է կատարել, որ ուզում է պարզապես անձեռնմխելի լինել, որ մինչ դրանից զրկելն ու կալանավորվելը կարողանա տակից դուրս գալ: Մյուս խումբը պատգամավոր է դառնում` զուտ ջրի երեսին մնալու և սեփական բիզնեսը ավելի ուժեղների զավթումներից փրկելու համար, իսկ երրորդ խումբը տարբեր զբաղմունքների, մասնագիտությունների տեր մարդիկ են` երգիչ, լրագրող, ծանրամարտիկ և այլն, ովքեր երևի հոգնել են իրենց գործից և ուզում են մի քիչ էլ զբաղվել «կնոպկա» սեղմելով: և այնպիսի տպավորություն է, որ խորհրդարանը վտանգի տակ գտնվող կամ հոգնած որոշ մարդկանց համար դարձել է «ստրոյբատալյոն»:

Մեր այսօրվա հերոսը 37-ամյա Արտակ Սարգսյանն է` ՍԱՍ-ի Արտակը: Բարեբախտաբար, նա քրեական պատմություններով հանրությանը հայտնի չէ, նա ընդամենն ուզում է պատգամավորի մանդատով իր բիզնեսները փրկել, և դրան հասնելու համար մի կարևոր թերություն հաստատ ունի` կուսասեր է. խոսքը հանրապետությունում գործող կուսակցությունների մասին է, որոնց շուտ «սիրահարվում» ու շուտ էլ «հիասթափվում է»: Բայց մինչ նրա քաղաքական կարիերային անցնելը նախ տեսնենք, թե ինչ դիպլոմ ու բիզնեսներ ունի, որ անընդհատ ուզում է փրկել: Ի տարբերություն շատ անդիպլոմ- գիտնական պաշտոնյաների` նա ունի դիպլոմ. 2001 թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան «Ագրարային արտադրության տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ: Ինչ վերաբերում է բիզնեսներին, ապա 1997-ից «ՍԱՍ Գրուպի» նախագահն է, որի մեջ մտնում է «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը, «Սլավոնական» ռեստորանը, որի փոխարեն այժմ հագուստի խանութ է, «Վալենտինա» կոշիկի արտադրամասն ու նույնանուն խանութը և այլն…

Այժմ անդրադառնանք Արտակ Սարգսյանի քաղաքական մանևրումներին: Հիշեցնենք, որ բախտի բերմամբ, թե Արտակ Սարգսյանի ճիշտ հաշվարկով, 2004թ. «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Արտակ Սարգսյանը ԱԺ պատգամավոր ընտրվեց Եղվարդի թիվ 44 ընտրատարածքից` մեծամասնական ընտրակարգով անցկացված արտահերթ ընտրությունների արդյունքում. դրանից մեկ տարի առաջ այդ ընտրատարածքից ընտրված ՕԵԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը նշանակվեց քաղաքաշինության նախարար և նրա թափուր մնացած տեղի համար ընտրապայքար ծավալվեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հովանավորյալ ՍԱՍ-ի Արտակի ու ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորյալ Արայիկ Հայրապետյանի` Լավանդայի Արայիկի միջև: Հիշեցնենք, որ վերջինս ևս ծնունդով ապարանցի է և «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ: Այդ ընտրություններից մի քանի օր առաջ Արայիկ Հայրապետյանը հանել էր իր թեկնածությունը, սակայն նրա անունը մնացել էր քվեաթերթիկների մեջ: Ընդ որում, նրա թիմը թևերը ծալած չէր նստել. հետևել էր ընտրությունների ընթացքին և արձանագրել, որ ընտրություններն անցել են այնպիսի լուրջ խախտումներով, որ անճշտությունների թիվը մեծ է, ինչի պատճառով իշխանությունը ստիպված եղավ անվավեր ճանաչել դրանց արդյունքներն ու նոր ընտրություններ նշանակել: Արդեն երկրորդ «ռաունդում» ՍԱՍ-ի Արտակի հովանավորի լոբբինգը Սերժ Սարգսյանի միջոցով այնպես էր աշխատել նախագահականում, որ վերևում հարցը լուծվել էր հենց Արտակի օգտին: և նա այնքան երանելի մանդատը ձեռքին ի վերջո անցավ խորհրդարան: Հավանաբար կարծելով, որ իր մոտ լավ է զարգացած պաշտպանական, սեփական անվտանգությունն ապահովելու ջիղը, ԱԺ-ում ընդգրկվեց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում` երկրի ռազմավարական հարցերը կարգավորելու: Նրա սերը ՕԵԿ-ի հանդեպ տևեց մոտ 2 տարի: Հետո, նա այնքան էլ ապահով չզգաց Արթուր Բաղդասարյանի հովանու տակ և իր բիզնեսը փրկելու համար որոշեց ավելի հուսալի տանիք փնտրել:

Բայց որպեսզի իրեն մանդատատեր դարձնող կուսակցապետ Բաղդասարյան Արթուրն իրենից շատ չնեղանա, Արտակ Սարգսյանը մի «տրյուկ» արեց. էն «դիվանագետ-սիրեկանների» նման այնպես արեց, որ իրենից հիասթափվեն. ՕԵԿ-ը և նրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանը միշտ քննադատել էր և դեմ էր եղել ՀՀ կառավարության ներկայացրած 2001-2003թ.թ. «Սեփականաշնորհման ծրագրին», սակայն քվեարկության ժամանակ Արտակ Սարգսյանը խախտել էր կուսակցական համերաշխությունը և կողմ քվեարկել Սարգսյան-Քոչարյան զույգին հաճո այդ ծրագրին: Արթուր Բաղդասարյանն էլ զայրացել ու կուսակցությունից «զորացրել էր» Արտակ Սարգսյանին: Վերջինս նախ ՕԵԿ-ը լքած այլ պատգամավորների հետ ընդգրկվել էր «Գործարար» պատգամավորական խմբում, իսկ կարճ ժամանակ անց Սերժ Սարգսյանի հրանագով զինվորագրվել իշխանական «Հանրապետական» կուսակցությանը: Սակայն նրա «սերը» ՀՀԿ-ի հանդեպ շատ ավելի կարճ տևեց, քանի որ նա հավանաբար հասկացավ, որ ՀՀԿ-ի ցուցակով կամ հովանավորությամբ 2007-ի խորհրդարանական ընտրություններում մանդատ ստանալու հույսեր չկան: և ՀՀԿ անդամ Սարգսյան Արտակը այս անգամ որոշեց իր կուսասիրությունը փորձության ենթարկել ԱԼՄ հոլդինգի և «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանի հետ ընտրապայքարի դուրս գալով: Ու չնայած հանգրվանեց Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակի 4-րդ պատվավոր տեղում` ԿԸՀ էլեկտրոնային կայքում նշելով, թե ինքն անկուսակցական է, Կարապետիչի հետ նրա միությունն այդպես էլ հաջողություն չբերեց. չհավաքեցին պահանջվող ձայների քանակը և բաց թողեցին պատգամավոր դառնալու հնարավորությունը:

Այժմ ընտրապայքարի նոր դաշտ է բացվում, և առաջիկա խոհրդարանական ընտրություններում Արտակ Սարգսյանը փորձում վերստանալ ՀՀԿ-ի աջակցությունը և իր թեկնածությունը դնել Արաբկիրի վարչական շրջանն ընդգրկող ընտրատարածքներից մեկում, որտեղ նա բարեգործություններ է արել` իր հիմնադրած բարեգործական հիմնադրամի շրջանակներում: Սակայն դա հավանաբար նրան այնքան էլ չօգնի, քանի որ լուրջ մրցակիցներ է ունենալու, և կանցնի այն դեպքում, եթե ՀՀԿ-ից աջակցություն ունեցող այլ թեկնածու չառաջադրվի: Բայց մամուլում արդեն տեղեկություններ կան, որ «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը ևս պետք է առաջադրվի և նրա հնարավորությունը ՀՀԿ աջակցության առումով ավելի մեծ է: Իհարկե, ոչինչ չի կարելի բացառել, քանի որ այս երկրում ընդհանրապես ամեն ինչ կարող է այնպես փոխվել ու այնքան անսպասելի, որ նախապես «դաբրո» ունեցող և արդեն հաղթանակի երազներով ապրող մեկը կարող է միանգամից խիստ հուսալքվել: Համենայնդեպս չի բացառվում, որ ՀՀԿ-ից աջակցություն չստանալու դեպքում Արտակ Սարգսյանը փորձի այլ կուսակցության անդամագրվել:

Հ.Գ. Ի միջի այլոց, պարոն Սարգսյան, կներեք, որ ասում եմ, բայց անկախ նրանից՝ պատգամավոր կդառնաք, թե ոչ, մի մոռացեք Թումանյան 38 շենքի այն բնակիչների խնդրանքը, ովքեր ասում են` «ՍԱՍ»-ի աշխատանքի ժամկետը սահմանափակեք մինչև գիշերվա ժամը 1-ը, քանի որ գիշերները չեն քնում շուրջօրյա գրաֆիկով աշխատող խանութի «ոսկե խաժամուժ» հաճախորդների ձայներից: Բնակիչները թերթերից մեկում գրել էին. «Մայրաքաղաքի, այսպես կոչված` «ոսկե խաժամուժը» հաստամռութ տականքներ` հսկայական թանկարժեք մեքենաներով, էլիտար պոռնիկներ` ավելի փոքր, բայց նույնպես թանկարժեք մեքենաներով… ինչ-որ տեղ քեֆ է անում, ժամանակ անցկացնում, իսկ առավոտյան 4-5-6-ին, տուն գնալուց առաջ, մտնում է SAS առևտուր անելու: Մեքենաներից հնչող բարձր երաժշտություն, հռհռոց, ազդանշաններ ու արգելակների ճռնչյուն. և այդպես` ամբողջ գիշեր»: Պարոն Սարգսյան, որպես ժողովրդի ծառա նախկին պատգամավոր, գուցե խանութի անունը փոխե՞ք` դնեք «ԱՍՍ», թե չէ «ՍԱՍ» եք դրել` պոռնիկ էլ կհավաքվի, պոռնկացու էլ: Բա անհարմար չի՞` նորմալ մեկը մտնի խանութ, այդ պահին զանգեն- հարցնեն` որտե՞ղ ես, ասի` «ՍԱՍ»-ում: Կարգին խանութ է, կարգին անուն ու ժամ դրեք` միայն կարգին մարդիկ գան ու կարգին առևտուր անեն, շենքի բնակիչներն էլ անհանգիստ չքնեն…

Շարունակելի

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում