Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ներկայիս դրությամբ էլեկտրոնային ինքնության վկայականներ է ստացել արդեն 200,000 քաղաքացի: ID քարտերի հանձնման վիճակագրության մասին հաղորդվել է այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Նշվում է, որ այդ քարտերն առավելագույնս պաշտպանված են կեղծումներից: Դրանց օգնությամբ հնարավոր է հեռակա կարգով փոխել գրանցման վայրը, ինչպես նաև տեղեկություններ ստանալ մեկ վայրում գրանցված անձանց վերաբերյալ:
Նոր քարտերի հանձնման գործընթացը մեկնարկել է 2011 թվականի օգոստոսին:










































