Ղազախստանը դարձել է «Հանուն ժողովրդավարություն իրավունքի միջոցով» Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկյան հանձնաժողով) լիիրավ անդամ: Այս մասին հաղորդում է Trend գործակալութունը՝ վկայակոչելով Ղազախստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ըստ այդ տեղեկատվության՝ մարտի 13-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է «Հանուն ժողովրդավարության իրավունքի միջոցով» Եվրոպական հանձնաժողովին Ղազախստանի Հանրապետության անդամակցության հրամանը:
ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ հանձնաժողովին անդամակցելը նշանակում է, որ Ղազախստանը հասել է իրավական պետության զարգացման լուրջ մակարդաի:
Մինչ այս Վենետիկյան հանձնաժողովում Ղազախստանն ուներ միայն դիտորդի կարգավիճակ:









































