Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների Լիգայի Գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ռեալ» – «ԲԿՄԱ» պատասխան հանդիպման ժամանակ դարձավ դուբլի հեղինակ:
Հանդիպման 55-րդ րոպեին գնդակն ուղարկելով մոսկովյան ակումբի դարպասը` Ռոնալդուն Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում «Ռեալ»-ի կազմում հեղինակած իր գնդակների թիվը հասցրեց 18-ի: Պորտուգալացին գերազանցեց «արքայական ակումբ»-ի նախկին հարձակվող Ֆերնանո Մորիենտեսի ցուցանիշը: Վերջինս իր ակտիվում ունի 17 գնդակ:
Չեմպիոնների Լիգայի մրցաշարում «Ռեալ»-ի կազմում առավելագույն քանակությամբ գոլերի հեղինակ է դարձել «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռաուլը`խփելով 66 գնդակ:








































