Սեփական հարկի տակ «Նապոլի»-ի հետ կայացած հանդիպումը, «Չելսի»-ի պաշտպան Ջոն Թերիի համար դարձավ 77-րդը, որի ժամանակ պաշտպանը Չեմպիոնների Լիգայի Գավաթի խաղարկության շրջանակներում խաղադաշտ դուրս եկավ թիմի ավագի կարգավիճակով: Անգլիացի ֆուտբոլիստն այս ցուցանիշով հավասարվեց «Միլան»-ի լեգենդար ավագ Պաոլո Մալդինիին:
Նշենք, որ Չեմպիոնների Լիգայի Գավաթի խաղարկությունում ավագի թևկապով խաղադաշտ դուրս գալու թվով առաջատարը հանդիսանում է իտալական «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Խավիեր Ձաննետին, ով իր ակտիվում ունի 84 հանդիպում:









































