Saturday, 06 06 2026
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

«Եվրոպական կառույցների արձագանքը կլինի ադեկվատ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը


-Պարոն Հովհաննիսյան, անցյալ տարեվերջին Հայ ազգային կոնգրեսի տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ իշխանական բուրգը փլուզվում է, եւ որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են: Ձեր դիտարկմամբ` որքանո՞վ են իրատեսական այդ պնդումները:


-Այո՛, ընդդիմության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ այսօրվա իշխանությունները ասելիք ու անելիք չունեն, եւ իշխանափոխությունն անհրաժեշտ է երկրի ներքին եւ արտաքին խնդիրները լուծելու համար: Կա իշխանափոխության հասարակական ձեւակերպված պահանջ: Իշխանությունները, նկատի ունեմ` թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր,  սպառել են իրենց քաղաքական գործունեությունը, եւ արտահերթ ընտրություններն ուղղակի անհրաժեշտություն են:


-Եթե կա հասարակական ձեւակերպված պահանջ, եւ իշխանությունները սպառել են իրենց, այդ դեպքում ինչու՞ են նրանք շարունակում պաշտոնավարել: Միգուցե ընդդիմությունը չունի՞ բավարար ռեսուրսներ` իշխանափոխություն իրականացնելու համար:


-Գիտեք, եթե Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարեւորվում իշխանությունների կողմից, ապա ընդդիմությունը գիտակցում է, որ ՀՀ-ի գլխավոր մարտահրավերներից մեկը ԼՂ հակամարտության կարգավորումն է: Եվ այդ հակամարտության խաղաղ կարգավորումն օրախնդիր հարց է: Իշխանությունը Լեռնային Ղարաբաղի հարցն օգտագործում է որպես շանտաժի միջոց: Սակայն պետք է մեր հասարակությունը գիտակցի, որ այսօրվա իշխանությունները վտանգ են ներկայացնում թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի համար եւ չպետք է տրվի այդ շանտաժին:


-Ըստ Ձեզ` Հայ ազգային կոնգրեսին որքանո՞վ է հաջողվում օգտագործել իր ներուժը, եթե նկատի ունենանք, որ այնտեղ ներգրավված են տարբեր կուսակցություններ, անհատներ, որոնք ունեն միանգամայն տարբեր պատկերացումներ:  ՀԱԿ-ն այսօր կարողանու՞մ է ծառայել որպես հարթակ` տարբեր գաղափարների իրացման համար:


-Եթե օբյեկտիվորեն գնահատեմ, ապա կարոող եմ ասել, որ ՀԱԿ-ի ներսում կա մեծ ներուժ: Ի տարբերություն իշխանությունների, ՀԱԿ-ում հավաքված քաղաքական գործիչները կարող են իրենց գիտելիքներն ու փորձը ծառայեցնել մեր երկրին: Նրանք կազմել եւ հանրությանն են ներկայացրել երկրում բարեփոխումներին վերաբերող  տարբեր ծրագրեր, սակայն այսօր ՀԱԿ-ը չունի այդ ծրագրերն իրականացնելու հնարավորություն: Այսօր էլ ՀԱԿ-ում շարունակվում են աշխատանքները տարբեր ծրագրերի վրա, որպեսզի իշխանափոխության դեպքում կարողանանք իրականացնել դրանք: Տարբեր կուսակցությունները ներկայացնող գործիչները` լինեն նրանք լիբերալ, թե սոցիալիստ` պետք է հասկանան, որ ՀԱԿ-ի նպատակը իշխանափոխությունն է:


-Առաջիկա շաբաթվա ընթացքում սպասվում է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի այցը Հայաստան: Հայտնի է, որ Թոմաս Համմարբերգը, ի տարբերություն եվրոպացի այլ պաշտոնյաների, 2008 թ. մարտիմեկյան դեպքերից հետո ՀՀ առաջին նախագահ, ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին անվանեց «քաղաքական հայացքների համար կալանավորված անձինք»` պահանջելով, որ, կա՛մ ապացույցներ ունենալու դեպքում նրանց գործերն ուղարկեն դատարան, կա՛մ նրանց ազատ արձակեն: Ըստ Ձեզ` այդ այցից հետո հնարավո՞ր է, որ իշխանությունները որոշակի զիջումների գնան եւ քաղբանտարկյալներին ազատ արձակեն:


-Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես են կառուցվում իշխանություն-միջազգային կազմակերպություններ հարաբերությունները, եւ ինչպես է երկիրը որոշակի զիջումների գնում իր պարտավորությունները չկատարելու դիմաց: Իհարկե, այս այցից հետո որոշակի փոփոխություններ կլինեն: Չմոռանանք, որ առաջիկայում սպասվում է նաեւ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների այցը Հայաստան, եւ իշխանությունները չեն ցանկանա ներկայանալ քաղբանտարկյալների լրացուցիչ բեռով: Կարծում եմ նաեւ, որ եվրոպական կառույցների արձագանքն էլ այս անգամ կլինի ադեկվատ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում