Ռուսաստանը բազմակողմանի օժանդակություն կցուցաբերի Բելառուսին` Մինսկի վրա Եվրամիության կողմից քաղաքական ու տնտեսական պատժամիջոցների կիրառման դեպքում: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
«Հարցը չի վերաբերում միայն ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը: Ընդհանուր առմամբ` դա միջկառավարական փոխհամագործակցություն է»,- լրագրողներին հայտնել է Ռոգոզինը՝ Բելառուսի առաջին փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոյի հետ հանդիպումից հետո:
«Կարող եմ միայն մեկ բան ասել` մենք թույլ չենք տա մեր բելառուսական գործընկերներին նեղացնել»,- հավելել է ռուս պաշտոնյան:
Նա տեղեկացրել է, որ այսօրվա հանդիպմանը քննարկվել են երկու երկրների պաշտպանության, համագործակցության և արտադրության, ոլորտին առնչվող հարցեր:









































