Մարտի 14-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր քարտուղար Դևիդ Հոբսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետություն-ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողով համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաև անդրադարձել են մարտի 6-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության` ՆԱՏՕ կենտրոնակայան կատարած այցին:
Դեսպան Եդիգարյանը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր քարտուղարին ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը և մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրների: Այդ համատեքստում Դևիդ Հոբսի խնդրանքով ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարն անդրադարձել են արցախյան հիմնախնդրի կարգավորմանը` ներկայացնելով բանակցային գործընթացի վերջին զարգացումները և հունվարի 23-ին ՌԴ Սոչի քաղաքում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները:







































