«Ազգային համաձայնություն» կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին առանց մանդատի ակնկալիքի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
«Այսօր մեր քաղաքական խորհուրդը եկել է այն եզրակացության, որ չպետք է լինենք կողմ, բայց ընտրություններին կմասնակցենք ակտիվորեն, անգամ կայք ենք բացելու»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀԿ համագումարում նախագահի ելույթին՝ նա ասաց, որ նախագահը պետք է չեզոք մնար, եթե նա մասնակցում է խորհրդարանական ընտրություններին. մեր երկրի գլխին շարունակում է կախված է մնալ վտանգը:
Հարությունյանի կարծիքով՝ ՀՀԿ-ն կպնդի, որ մածունը սև է, այսինքն՝ ընտրություններից հետո ՀՀԿ-ն պառլամենտում մեծամասնություն կկազմի։
«Հայաստանում չկա այն քաղաքական ուժը, որը կհավաքի 50 + մեկ տոկոս ձայն, իսկ եթե այդպես լինի՝ ուրեմն ընտրությունները կեղծված են, և մարտի 1-ն անխուսափելի է»:







































