ՀՖՖ գարսենյակում այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ քաղաքականությունը չի կարող համատեղել ՀՖՖ-ում իր աշխատանքի հետ և կզբաղվի հայկական ֆուտբոլի զարգացմամբ.
«Ես ֆիզիկապես չէի հասցնում համատեղել քաղաքականությունն ու ՀՖՖ-ում իմ աշխատանքը: Հանրապետության նախագահն իմ առաջ խնդիր է դրել, որ Հայաստանի հավաքականը հաղթահարի աշխարհի առաջնության ընտրական փուլը»:
ՀՖՖ նախագահը խոսեց նաև «Հրազդան» մարզադաշտի և Հանրային հեռուստաընկերությամբ ազգային հավաքականի մասնակցությամբ խաղերի հեռարձակման որակի մասին.
««Հրազդան» մարզադաշտում լայնածավալ աշխատանքներ են կատարվում. վերանորոգվում են զուգարանները, փոխվում են լույսերը: Հստակ խնդիր է դրված, որ մինչև օգոստոս այդ աշխատանքներն ավարտված լինեն ու մարզադաշտը պատրաստ լինի: Հանրային հեռուստաընկերության հետ պայմանավորվածություն ունենք, և հեռարձակման որակը բարձրացնելու համար բերելու ենք բարձրորակ տեխնիկա»:









































