Մոտ 450կգ կոկաին է հայտնաբերվել Արգենտինայի մայրաքաղաքի օդանավակայանում: Այս մասին հայտնել է Արգենտինայի ոստիկանության դաշնային վարչությունը: Նախնական հաշվարկներով՝ կոկաինի այդ խմբաքանակն արժե 25 մլն դոլար: Այս մասին հաղորդում է IA-Novosti գործակալությունը:
Թմրանյութի մեծ խմբաքանակը թաքցվել էր քարածուխի մեջ. այն հայտնաբերվել է հատուկ վարժեցված կենդանիների միջոցով: Թմրանյութերի հայտնաբերման գործողությունն իրականացվել է «Պատագոնիա» միջազգային օպերացիայի ժամանակ, որի շրջանակներում Պորտուգալիայում և Իսպանիայում արդեն ձերբակալվել են 7 արգենտինացիներ: Լիսաբոնի օդանավակայանում հայտնաբերվել էր 340կգ կոկաին:
Վիճակագրության համաձայն ՝ ամեն 100-րդ արգենտինացի օգտագործում է կոկաին, իսկ մոտ 1,5 միլիոն մարդ մարիխուանա է ծխում, որի համար քրեական պատասխանատվություն չի ենթադրվում:










































