Սաուդյան Արաբիան երեկ որոշում է կայացրել փակել Սիրիայում իր դեսպանատունը և այդ երկրից տարհանել բոլոր դիվանագետներին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Արտաքին գործերի նախարարությունն այդ քայլը բացատրել է «Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներով»:
Համաձայն Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության որոշման` այդ երկրից արտաքսվել է նաև Սիրիայի դեսպանը: Ավելի վաղ դեսպանությունը փակելու մասին էր հայտարարել ԱՄՆ-ը, իսկ եվրոպական շատ երկրներ ետ են կանչել իրենց դիվանագետների մեծ մասին` բողոքելով երկրում իրականացվող բռնությունների դեմ:










































