Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Սերժ Սարգսյանը դռնից հանում է և ներս է մտցնում պատուհանից

Գրեթե բոլոր 33 մեծամասնական ընտրատարածքներում, որտեղ թեկնածուներ է առաջադրելու Հանրապետական կուսակցությունը կամ պաշտպանելու է անկուսակցականների, առաջադրված են կամ թաղային հեղինակություններ, ինչպես օրինակ՝ Թոխմախի Մհերը, կամ էլ գործարարներ՝ ինչպես օրինակ Լֆիկ Սամոն, Սասի Արտակը, Բելաջիոյի Գրիշը և այլք:

Իսկ կան նաև ընտրատարածքներ, որտեղ իհարկե ֆորմալ առումով հեղինակություն կամ գործարար չկա, բայց էլի թեկնածուներ են, որոնք, մեղմ ասած, մի քանի կիլոմետր հեռու են քաղաքականությունից, ինչպես օրինակ՝ գեներալ Սեյրանը, որը 2007 թվականին ընտրվելով պատգամավոր՝ առ այսօր որևէ ելույթ չի ունեցել, որևէ հայտարարություն կամ հարցադրում չի արել ԱԺ ամբիոնից, կամ ինչպես Աջափնյակ վարչական շրջանի ներկայիս ղեկավար Ռուբեն Հովսեփյանը, որը գլխավոր դատախազի եղբայրն է և առավելագույնը, որ անելու է խորհրդարանում՝ իրականացնելու է գլխավոր դատախազի շահերի սպասարկումը իշխանական բուրգում:

Եվ այդ ամենից հետո ընդամենը զավեշտալի և ծիծաղելի են թվում այն հայտարարությունները, թե ՀՀԿ համամասնական ցուցակում որակական հեղափոխություն է լինելու և խորհրդարանում բոլորովին այլ տեսակի մարդիկ են հայտնվելու: Իրականում, համամասնական ցուցակը ծառայելու է որպես անորակ մեծամասնականի շղարշ, և սա արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ: Այլ կերպ ասած՝ Հանրապետական կուսակցությունը զբաղված է նախընտրական մեծ խաբեությամբ: Օրինակ՝ եթե մի կուսակցություն առաջադրում կամ սատարում է Մհեր Սեդրակյանին՝ Թոխմախի Մհերին, ապա փոփոխությունների, նոր Հայաստանի, ավելի լավ Հայաստանի մասին այդ կուսակցության նախագահի ելույթները դառնում են ընդամենը անեկդոտներ:

«Էս երկիրը երկիր է, որի պատմական ու մշակութային ժառանգությունն ուղղակի անգնահատելի է: Էս երկիրը երկիր է, որի ամեն մի քառակուսի սանտիմետրը փրկագնվել է հայի արյամբ: Էս երկիրը երկիր է, որի գրքերը փրկագնվել են հայ կյանքերով: Էս երկիրը երկիր է, որ քանակի դեմ պարզել է որակ, նավթադոլարների դեմ պարզել է բարոյական նկարագիր ու հաղթել նաև մեր բոլորի աչքի առաջ: Էս երկիրը երկիր է, որի հետ հաշվի են նստում և հարգանքով են խոսում: Էս երկիրը երկիր է, որին կարոտում են, և որի հողը համբուրում են: Էս երկիրը երկիր է, որտեղ լրջագույն փոփոխություններ են իրականացվում, և որը, հակառակ ամենատարբեր խոչընդոտների, առաջ է գնում», ընդամենը մի քանի օր առաջ ՀՀԿ համագումարի ամբիոնից հայտարարում էր Սերժ Սարգսյանն ու զարմանում և զայրանում մարդկանց վրա, որոնք երկրից դժգոհում են և ասում, թե «էս երկիրը երկիր չէ»: Իսկ դրանից մի քանի օր անց Սերժ Սարգսյանը որոշում է կայացնում «էդ երկրի» օրենսդիր մարմնի ընտրության ընթացքում սատարել մարդկանց, ովքեր հանդիսանում են թաղային հեղինակություններ և հայտնի են իրենց մականուններով, իրենց կիսաքրեական անցյալով ու ներկայով, որոնք հայտնի են իրենց մտքերի հոդաբաշխ արտահայտման հարցում ունեցած խնդիրներով, որոնք տարբեր ժամանակահատվածներում հայտնվել են տարբեր աղմկոտ պատմությունների կենտրոնում, որոնք հանդիսանում են ընտրակեղծարարության տեխնոլոգներ:

ՀՀԿ սատարմանն է արժանանում օրինակ մարդ, ով մի քանի ամիս առաջ իր տված հարցազրույցներից մեկում հարցնում էր՝ «Տիգրան Սարգսյանն ո՞վ է»: Հարցնողը Մհեր Սեդրակյանն էր՝ Թոխմախի Մհերը: Իսկ Տիգրան Սարգսյանը, հիշեցնենք, այն մարդն է, ով կազմում է ՀՀԿ նախընտրական ծրագիրը, շրջում մարզերում, և ով մի քանի շաբաթ առաջ հայտարարում էր, թե ՀՀԿ համամասնական ցուցակում չի լինի որևէ հայտնի գործարար: Եվ այն դեպքում, երբ պարզ է դառնում, որ Հանրապետական կուսակցությունը որոշել է սատարել Սասի Արտակին, Բելաջիոյի Գրիշին, Քեթրին ընկերության տնօրենին, ՄԱՊ ընկերության ղեկավարին, Եվրոստանի Մանվելին, Լֆիկ Սամոյին, Հրանտ Վարդանյանի որդի Միքայել Վարդանյանին, ով ծխախոտի բիզնեսի մեջ է, նաև հրատարակչական բիզնեսի գործիչ Վրեժ Մարկոսյանին՝ կրկին գլխավոր դատախազի հովանու ներքո գործող, նաև Ղափանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար Մաքսիմ Հակոբյանի որդուն՝ Վահե Հակոբյանին, մնում է միայն համաձայնել Թոխմախի Մհերի հարցադրմանը, թե «Տիգրան Սարգսյանն ո՞վ է»:

Պարզապես, այս անգամ այդ հարցը տալու իրավունքը պատկանում է հասարակությանը, այն հասարակությանը, որին Տիգրան Սարգսյանը արդեն երեք-չորս տարի է, ինչ փորձում է ներկայանալ որպես ինտելեկտուալ ռեֆորմատոր: Բայց, բոլորի համար պարզ է նաև, որ այդ ամենի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: Տիգրան Սարգսյանը չէ, որ կայացրել է թաղային հեղինակություններին և օլիգարխիային պաշտպանելու որոշում: Նա ընդամենը կատարել է Սերժ Սարգսյանի «հանձնարարականները», ինչպես ինքն է սիրում անընդհատ հիշեցնել իր կամ կառավարության որևէ գործողության դեպքում, և ըստ այդ հանձնարարականների էլ մեսիջներ հղել հասարակությանը: Ինչ խոսք, նա պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ իր հղած մեսիջներն ու իրականությունն այսօր բացարձակապես հակադիր են իրար, սակայն Տիգրան Սարգսյանն այդ իմաստով ինքն է առաջին տուժողը, ոչ թե հասարակությունը, քանի որ քաղաքացիները պարզապես տեսնում են, որ նրա խոսքը արժեք չունի:

Իսկ ահա հանրային վնասի իմաստով, պատասխանատուն, իհարկե, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն է, ով փաստացի դռնից դուրս հանելով օլիգարխիային խորհրդարանից, նրան ներս է բերում պատուհանից: Ինչ խոսք, հազիվ թե Սերժ Սարգսյանն ինքը անկեղծ ցանկություն ունենար օլիգարխիային բերել խորհրդարան կամ պահել խորհրդարանում: Նա նույնիսկ շատ ուրախ կլիներ օլիգարխներից լիովին մաքրել խորհրդարանը և դա ներկայացնել հանրությանը որպես էական բարեփոխում: Ավելին՝ եթե Սերժ Սարգսյանը իրապես ցանկություն ունենար օլիգարխիային պահել խորհրդարանում, ապա թերևս այնտեղ կպահեր նաև իր մերձավոր օլիգարխներից մեկին՝ Ռուբեն Հայրապետյանին: Բայց, Հայրապետյանը հայտարարել է չառաջադրվելու մասին, իսկ ահա մյուս տեղերում ՀՀԿ-ն համատարած օլիգարխացված է մեծամասնական կարգով: Դա վկայում է, որ յուրային գործարար Հայրապետյանին խնդրելով չառաջադրվել և գոնե մի փոքր մեղմել ընդհանուր պատկերը, որ ստացվում է ՀՀԿ մեծամասնական թեկնածուների կազմից, Սերժ Սարգսյանը չի կարողացել նույնն անել այլ տարածքների և գործարարների պարագայում և ստիպված է եղել նրանց հետ ընդամենը կոմպրոմիսի գալ համամասնական ցուցակից դուրս բերելու հարցում: Այլ կերպ ասած՝ մեծամասնական ընտրապատկերը վկայում է, որ Սերժ Սարգսյանը չնայած իր բոլոր ջանքերին, այդուհանդերձ չկարողացավ իշխանական համակարգը իր համար դարձնել լիարժեք վերահսկելի:

Մյուս կողմից՝ թերևս պետք է նաև խոստովանել, հանուն արդարության, որ դա չափազանց բարդ խնդիր է, քանի որ անցյալ տարիների ընթացքում օլիգարխիկ համակարգը Հայաստանում այնպես է բյուրեղացել և ամրապնդվել, որ օլիգարխները ներկայումս ունեն իսկապես ինքնուրույն իշխանության էական բաժին: Կասկած չկա, որ առանձին օլիգարխին չեզոքացնելու հարցում իշխանությունը որևէ խնդիր ունենալ չի կարող, բայց հիմնական հարցն այստեղ այն է, որ իշխանությունը մյուս օլիգարխների հավանությունը և լոյալությունը այդ հարցում ստանալու համար պետք է հստակ փաստեր ներկայացնի այն մասով, որ տվյալ օլիգարխը խախտել է համակարգային կանոններն ու փորձել է դավաճանել՝ իհարկե այդ բառի համակարգային ընկալման իմաստով: Մինչդեռ, տվյալ պարագայում, Սերժ Սարգսյանն ինքն է փաստորեն այդ իմաստով գնում համակարգի հանդեպ դավաճանության, երբ փորձում է նրանց հեռացնել խորհրդարանից: Հետևաբար օլիգարխները այդ դեպքում մեկը բոլորի համար սկզբունքով կկանգնեն մեջք մեջքի և թույլ չեն տա իշխանությանը լուծել իրենց հարցերն այնպես, ինչպես թույլ են տալիս լուծել ընդդիմության կողմն անցնող իրենց գործընկերների հարցերը:

Եվ պետք է խոստովանել իհարկե, որ՝ անկախ այն բանից, թե ինչպիսին է այս հարցում Սերժ Սարգսյանի անկեղծության աստիճանը, նրա համար չափազանց բարդ է օլիգարխիայի խնդիրը լուծել փաթեթով, առավել ևս սեփական հանրային լեգիտիմության բացակայության պայմաններում: Բայց, մյուս կողմից էլ, Սերժ Սարգսյանն այդ հարցը չի կարող լուծել նաև փուլային տարբերակով, եթե նրա գործողություններում հասարակական շահը տեսական պաշտպանության է արժանանում, իսկ քրեաօլիգարխիկ սեգմենտի շահը արժանանում է պրակտիկ պաշտպանության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում