Ֆրանսիայի հավաքականի և Մարսելի «Օլիմպիկ»-ի դարպասապահ Ստիվ Մանդանդան, որը բաց կթողնի իր թիմի` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հաջորդ հանդիպումը, համոզված է, որ արժանի չէր առաջին դեղին քարտին:
«Մենք գիտակցում էինք, որ «Ինտեր»-ն առաջին րոպեից գրոհելու է, այդ իսկ պատճառով ցանկանում էի հեռացնել խաղն իմ դարպասից: Ինչ վերաբերում է իմ բաց թողած գնդակին, ապա պետք է նշեմ որ հարվածը տեղի ունեցավ անկյունայինի իրացումից հետո` տուգանային հրապարակում եղած խառնաշփոթի պայմաններում, և ես չկորղացա ետ մղել գնդակը: Առաջին դեղին քարտին արժանի չէի, իսկ երկրորդը ստացա խաղային դրվագում»,- ասել է դարպասապահը:
Հավելենք, որ Մանդանդայի գոլային փոխանցումը միակն է վերջին 5 տարիների ընթացքում: Ֆրանսիացու փոխանցումից հետո իր թիմակից Բրանդաոն գոլ խփեց` մարսելյան ակումբին պարգևելով հաջորդ փուլի ուղեգիր:









































