ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին վերջերս տված հարցազրույցում Պելեն ասել է, որ ինքը ֆուտբոլի համար էր ծնվել այնպես, ինչպես Բեթհովենը՝ երաժշտության և Միքելանջելոն՝ գեղանկարչության համար:
Իր հերթական մամլո ասուլիսին Մարադոնան պահը չկորցնելով պատասխանել է Պելեի այդ հայտարարությանը, որով «Ալ Վասլ» թիմի ներկայիս մարզիչը շարունակել է Պելե-Մարադոնա հակամարտությունը:
«Եթե Պելեն իրեն համարում է Բեթհովենը ֆուտբոլում, ապա ես Ռոն Վուդը կամ էլ Բոնոն եմ: Իմ կարծիքով՝ Պելեն հերթական անգամ շփոթելով՝ երեկոյան խմել է առավոտյան նախատեսված հաբերը: Ես երբեք չեմ լսել Բեթհովենի երաժշտությունը ֆուտբոլային դաշտում»,- ասել է լեգենդար արգենտինացին:
Հիշեցնենք, որ Ռոն Վուդը եղել է անգլիական The Rolling Stones խմբի անդամ, իսկ Բոնոն՝ U2: