Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում բացահայտվել է Իրանի հատուկ ծառայությունների լրտեսական խումբը:
Ձերբակալվել է 22 մարդ, որոնք Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի (SEPAH) հրամանով լրտեսական գործունեություն են ծավալել Ադրբեջանում:







































