Ռուսաստանում ստեղծվել է սարք, որը թույլ է տալիս թվագրել մինչև 70 հազար տարեկան անգամ 1 միլիգրամ հնագիտական գտածոյի տարիքը:
Ռուսական արտադրության առաջին արագացուցիչ զանգվածային սպեկտոմետրը ստեղծվել է ՌԴ ԳԱԱ Բուդկերի անվան միջուկային ֆիզիկայի սիբիրյան մասնաճյուղում: Այն թույլ էր տալիս կատարել С-14 ածխածնի անալիզ այն միկրոմասնիկների մեջ, որոնք 1-3 միլիգրամ են:
Ինստիտուտի փոխտնօրեն Վասիլի Զենինի խոսքով` С-14 ածխածնի քանակն ավանդական եղանակով որոշելու համար անհրաժեշտ է ավելի ծավալուն` մի քանի տասնյակ գրամ նյութ, իսկ հնագիտական և երկրաբանական շերտերում այդպիսի նստվածքները եզակի են հանդիպում:
Ենթադրվում է, որ մոտ ժամանակներս այս սարքը կկարողանա պատասխանել ժամանակից հնագիտության և երկրաբանության շատ հարցերի:










































