Այսօր Եվրախորհրդարանում կքննարկվի Բելառուսում տիրող իրավիճակը,- հաղորդվում է խորհրդարանի կայքում:
Ակնկալվում է, որ հայտարարությամբ հանդես կգա ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Քննարկումների արդյունքում նախատեսվում է ընդունել բանաձև, որի քվեարկությունը տեղի կունենա մարտի 15-ին:
Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանի փոխխոսնակ Յացեկ Պրոտեսևիչը հայտարարել էր, որ Ստրասբուրգում մարտի 12-ին սկսվող նստաշրջանում Բելառուսի հարցը չի քննարկվի:










































