Նաինա Ելցինան՝ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի կինը, մարտի 14-ին նշում է իր տարեդարձը: Ռուսաստանի նախկին առաջին տիկինն այսօր դառնում է 80 տարեկան է,- տեղեկացնում է RBK.ru-ն:
Ն. Ելցինային ծննդյան կապակցությամբ շնորհավորել է Ռուսաստանի ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Անաստասիա Գիրինան, որը 25 տարեկանում փոխել է իր անունը Նաինայի, ծնվել է 1932 թ. մարտի 14-ին այժմյան Օրենբուրգի մարզում: 1955 թ. նա ավարտել է Ուրալի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը, որից հետո՝ մեկ տարի անց, ամուսնացել է իր համակուրսեցի Բորիս Ելցինի հետ:
Ն. Ելցինան Օրենբուրգում աշխատել է որպես ինժեներ-շինարար: 1987 թ. նա տեղափոխվել է Մոսկվա և, երբ ամուսինը դարձել է երկրի նախագահ, նա սկսել է ակտիվորեն բարեգործությամբ զբաղվել: Այժմ Ն. Ելցինան զբաղվում է ամուսնու հիշատակին նվիրված միջոցառումների կազմակերպմամբ:
2011 թ. նա հայտնվել է տեղական լրատվամիջոցների մշակած Ռուսաստանի ամենաազդեցիկ կանանց լավագույն հնգյակում:
Ն. Ելցինան ունի 2 դուստր, 7 թոռ և 4 ծոռ:







































