News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը երեկ երեկոյան առաջին ընթերցմամբ ուղղումներ է մտցրել «Թոշակի մասին» օրենքում: Ըստ դրանց՝ սեպտեմբերի 1-ից ավելացվում է 67-ից բարձր տարիք ունեցող թոշկառուների թոշակը: Ուղղումների ընդունմանը միաձայն էողմ է քվեարկել 70 պատգամավոր:
Նոր ուղղումներով ներդրվում է «թոշակային փաթեթ» տերմինը, քանի որ սեպտեմբերի 1-ից սկսած՝ տարեց թոշակառուները դրամական թոշակի հետ մեկտեղ կստանան ապահովագրական վկայական: Մասնավորապես, 67-ից բարձր տարիք ունեցող թշակառուները կստանան 140 լարի (մոտ 85 դոլար) թոշակային փաթեթ:
Վրացական օրենսդրությամբ՝ կանայք թոշակի են անցնում 60 տարեկանում, իսկ տղամարդիկ՝ 65 տարեկանում: Թոշակի ավելացումն առնչվում է 67-ից բարձր տարիք ունեցող թոշակառուներին, ինչը նշանակում է, որ կանայք դրան ստիպված են սպասել 7, իսկ տղամարդիկ՝ 2 տարի:









































