News Georgia-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն չի ճանաչում մարտի 10-ին Աբխազիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: Այս մասին նշված է Եվրոպական ու եվրաատլանտյան կառույցների ինտեգրման հարցերով Վրաստանի պետնախարարի ապարատի պաշտոնական կայքում:
Դրանում նաև նշված է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Աբխազիայի խորհրդարանական ընտրութունները, Վրաստանից բացի, չեն ճանաչել ԱՄՆ-ը, ԵՄ-ը, ԵԽԽՎ-ն, Լեհաստանը, Ադրբեջանը:







































