Առաջիկա ընտրություններում թեժ պայքար է լինելու և չեն բացառվում հասարակական ինքնաբուխ ընդվզումները: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, այդ ալեկոծությունները հանդարտեցնելու գործը վստահված է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի «թիմին», որը տեղակայվել է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածի զորամիավորումներում: Նախորդ ընտրությունների ժամանակ հենց այնտեղից էլ մայրաքաղաք էր հասել այն զրահատեխնիկան, որի միջոցով պետք է հասարակական կարգ ապահովվեր: Այժմ այդ ամենի տնօրինությունը հանձնված է Խաչատուրվի կլանին:
Ովքեր են նրանք.
Գրիշա Յուրայի Խաչատուրով` կորպուսի հրամանատարի տեղակալ, Յուրի Խաչատուրովի սանիկ Արտյոմ Սմբատյան` Դուցի (ռազմական ուսումնական կենտրոն) հրամանատար, «Քամել» մականվամբ Արման Միքայելյան` Իջևանի գնդի շտաբի պետ, Նորայր Ամիրխանյան` Նոյեմբերյանի գնդի հրամանատար, ոմն Գագիկ, որը բանակում ծառայելու ընթացքում եղել է ճաշարանի վարիչ և 4 տարվա ընթացքում դարձել փոխգնդապետ և միաժամանակ ավարտել ՌԴ ռազմական բարձրագույն ակադեմիան: Նա ՊՆ-ից վերջերս է տեղափոխվել ոստիկանական համակարգ և դարձել Դավթաշենի ներքին զորքերի հրամանատար:
Այս մարդիկ Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիան Գրիշա Խաչատուրովի հետ ավարտած «12 ախպերներ» խմբից են, որոնցից ՊՆ-ն այդպես էլ չի կարողանում ազատվել:










































