«Հրապարակ»-ի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայությունն այս օրերին մի դիմում է քննում, որտեղ տեղեկություններ են հաղորդվել մի շարք դատավորների կատարած հանցանքների մասին:
«Դիմումի քննությունն իրականացնում է քննչական խումբը, որը ղեկավարում է Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի որդին: Ասում են` քննության շրջանակներում դատավորներին հրավիրում են ԱԱԾ և բացատրություններ վերցնում:
Մի կողմից լավ է, որ հանցանք կատարած դատավորները կարող են պատժվել, բայց մյուս կողմից` սա դատավորների անկախության դեմ ուղղված գործընթաց է, որի արդյունքում նրանց ստրկությունն ավելի կատարյալ կդառնա»:










































