Երկուշաբթի երեկոյան Իսրայելում ՌԴ դեսպանատան կայքը կոտրել են:
Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Հաքերների բանակ» կոչվող խումբը: Խափանումից հետո կայքի գլխավոր էջում՝ russianembassy.org.il, տեղադրվել է Իսրայելի հանցագործությունների մասին նյութ, որի կազմողները կոչ են անում օգնություն ցուցաբերել պաղեստինցիներին: Ներկա դրությամբ ռուսական դեսպանատան կայքն անհասանելի է:
Իր հերթին դեսպանատան մամլո ծառայությունը հայտարարել է, որ ցանցահեններին չի հաջողվել հասնել բազային տվյալներին:
Իսրայելում ռուսական դեսպանատան կայքը ջարդելու փորձեր շատ են եղել: Նմանատիպ դեպքեր եղել են 2010 թ. ապրիլին, բայց այդ ժամանակ կայքի աշխատանքն արագ վերականգնվել է։











































