Ռուսական НТВ+ ալիքի հաղորդավար, բլոգեր և ինտելեկտուալ խաղերի գիտակ Վասիլի Ուտկինը որոշել է հանրությանը օգնել և իր կանխատեսումներն է ներկայացրել գալիք եվրագավաթային որոշ խաղերի շուրջ:
Այսպիսով, ըստ Ուտկինի՝ այսօր կայանալիք Մյունխենի «Բավարիա»-ի և շվեյցարական «Բազել»-ի հանդիպման առաջին կեսում ավելի շատ գնդակ կխփվի, քան երկրորդ կեսում, քանի որ գերմանացիները հակամարտության ելքը կվճռեն առաջին կեսում:
Մնացած խաղերից նա առանձնացնում է «Շալկե» – «Տվենտե» հանդիպումը, որտեղ խորհուրդ է տալիս խաղադրույք կատարել գերմանական թիմի հաղթանակի օգտին:
Իսպանական «Ատլետիկ»-ի և Անգլիական «Մանչեսթեր»-ի հակամարտության պատասխան խաղում ըստ Ուտկինի հավանական է կարմիր քարտի առկայությունը:







































