Ռեժիսոր Վուդի Ալենը, որին համաշխարհային հռչակ են բերել Նյու Յորքի մասին հայտնի ֆիլմերը, շարունակում է շրջագայությունը Եվրոպայի քաղաքներում: Լոնդոնից, Բարսելոնայից, Փարիզից ու Հռոմից հետո Ալենը նկարահանումների կմեկնի Կոպենհագեն: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալենի հաջորդ ֆիլմը պետք է նկարահանվի Մյունխենում: Ներկայումս, սակայն, հայտարարվել է, որ Ալենի բոլոր «եվրոպական ֆիլմերի» պրոդյուսեր Լետտի Արոնսոնը բանակցություններ է վարում դանիացի պրոդյուսեր Պեր Հոլսթի հետ:
Կոպենհագենում անգամ հատուկ կինոֆոնդ է բացվել Ալենի կինոարտադրանքին օժանդակելու համար: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2013 թ.:





































