Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Սիրիայի կառավարական ուժերը չեն դադարի կռվել և չեն հեռանա իրենց դիրքերից, եթե նման քայլի նախաձեռնություն չցուցաբերեն նաև ապստամբները:
Reuters-ը հաղորդում է, որ Լավրովն ասել է, թե այս ամենը պետք է միաժամանակ լինի: ՄԱԿ-ում նրա և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարաձայնությունները պատճառ դարձան, որ երկրները Հոմսում արյունահեղությունը դադարեցնելու վերաբերյալ ոչ մի համաձայնության չեկան։
Լավրովը Ֆիլիպինների արտգործնախարարի հետ հանդիպումից հետ մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ չպետք է լինի մի իրավիճակ, որ կառավարությունից պահանջվի հեռանալ քաղաքներից, իսկ ընդդիմադիր զինված խմբերից նույնը չպահանջվի:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արևմտյան ուժերը կարծում են, որ նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է անի առաջին քայլը: Լավրովի հետ հանդիպումից հետո Քլինթոնն ասել է, որ Ասադը պետք է նախևառաջ դադարեցնի բռնությունները:









































