Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Անժելա Սարգսյանը, «Կյանքի խոսքը» և «Իրավունք»-ը. դատավարությունը սկսվել է (լուսանկարներ)

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր բացվել է «Կյանքի խոսք» կազմակերպությունն ընդդեմ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության «Իրավունք» պաշտոնաթերթի գործով դատավարությունը:

Կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանը դիմել է դատարան` «Իրավունք-Հետաքննություն» շաբաթաթերթին կազմակերպության պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջով:

Ըստ «Իրավունք-Հետաքննություն» թերթի խմբագրության տարածած տեղեկատվության` դատելով հայցվորի կողմից դատարան ներկայացված և 50 էջը գերազանցող հայցադիմումից՝ «Կյանքի խոսքը» և նրա պարագլուխ Արթուր Սիմոնյանը նպատակ են դրել իրենց առջև ոչ այնքան իրենց պատիվը, արժանապատվությունը պաշտպանելը, որքան հաստատելը, թե քրիստոնեական Հայաստանը պետք է լինի աղանդների հանգրվանը:

Կազմակերպության զայրույթն է առաջացրել «Իրավունք-Հետաքննության» թիվ 39-ում տպագրված կոլլաժը և նրան ուղեկցող հրապարակումը: «Այդ «էրզաց-կրոնի բիզնեսմենին» (այդպես են նրան կոչում սոցիալական ցանցերում), հավանաբար, ափերից հանել է այն, որ հանրությանը ներկայացվել է սույն, ըստ Հայ առաքելական եկեղեցու, աստվածատհաճ և շատերի կողմից չհարգված  հաստատությանը՝ աղմկալի պոռնոսկանդալի հերոսուհի, «խելահեղ սեքսի» անվիճելի թագուհի Անժելա Սարգսյանի անդամակցության փաստը: Անշուշտ, սույն տգեղ իրողությունը էապես փչացրել է «գործարար համբավը» մի աղանդավորական կառույցի, որը արտաքին ապազգային և հակազգային ուժերի շահերի արտահայտիչն ու կամակատարն է: Եվ հենց այդ պատճառով Արթուր Սիմոնյանը կես կիլոգրամանոց հայցադիմում է ներկայացրել դատարան` ի պաշտպանություն ինչպես իր սիրելի անձի, այնպես էլ իր գլխավորած «Կյանքի խոսք» աղանդի «պատվի, արժանապատվության և գործարար համբավի»,- նշված է թերթի խմբագրության տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ շաբաթաթերթը դատարանում ներկայացնում է «Լև գրուպ» իրավաբանական գրասենյակի տնօրեն Լևոն Բաղդասարյանը, ով «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 23-ին, ժամը 15.30-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում