Հնդկաստանի կառավարությունը տեղի դեղագործական ընկերությանը թույլ է տվել ստեղծել քաղցկեղի բուժման համար դեղամիջոցի արտոնագրված պատճենը,- հաղորդում է BBC-ին:
Դա թույլ կտա Հնդկաստանի բնակչության համար նվազեցնել «Նեկսավար» դեղահաբի արժեքը: Ներկայումս «Նեկսավարը» արտադրվում է Bayer ընկերության կողմից, որն այժմ կստանա 6% հոնորար` կառավարության հետ համաձայնության գալու շրջանակներում:
Bayer-ն իր հերթին հայտարարում է, որ հիասթափված է Հնդկաստանի կառավարության կայացրած նման որոշումից և գուցե դիմի դատարան:
Հնդկաստանն ամբողջ աշխարհին մատակարարրում է էժանագին չարտոնագրված դեղահաբեր (ջեներիկներ), և սա կարող է դառնալ արտոնագրված ջեներիկ ստանալու առաջին դեպքը՝ երկրի Արտոնագրման նոր օրենսդրության շրջանակներում: