Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը (SOCAR) մարտի 7-ից դադարեցրել է Ռուսաստանին գազի մատակարարումը:
Որպես դրա պատճառ են նշվում դեպի Ռուսաստան ձգվող գազատարի վերանորոգման աշխատանքները: Հատկանշական է, որ դրանք իրականացվում են Ռուսաստանին սահմանակից հատվածներում, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի հյուսիսային շրջանները չեն զրկվի գազից:
Նշվում է, որ Ռուսաստանին ադրբեջանական գազի մատակարարումը կվերականգնվի վերանորոգման աշխատանքների ավարտից հետո: Սակայն ստույգ ժամկետներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը պլանավորել է 2012 թվականին ներկրել 3 միլիարդ խորանարդ մետր գազ:








































