Շտապօգնությունը երեկ և այսօր մայրաքաղաքի փողոցներում մարդկանց սայթաքել-ընկնելու հետ կապված 23 կանչ է գրանցել։ Պարզելու համար, թե նրանցից ովքեր են ստացել կոտրվածքներ, և ովքեր՝ սալջարդեր, հիվանդանոց է տեղափոխվել նրանցից 17-ը, մնացած 6-ի մոտ որևէ լուրջ վնասվածք չի հայտնաբերվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նրա տեղեկացմամբ՝ տրավմաներին առնչվող տնային կանչերը երեկ և այս պահի դրությամբ 4-ն են: Հիվանդանոց է տեղափոխվել նրանցից 3-ը:
Ամփոփելով՝ Թագուհի Ստեփանյանը տեղեկացրեց, որ մարտի 12-ին մայրաքաղաքում գրանցվել է 516 կանչ:









































