Օսլոյում երկնաքարի կտոր է ընկել տներից մեկի տանիքին,- հաղորդում է Interfax-ը:
Մասնագետների կարծիքով՝ 585 գրամ քաշով քարը կարող է լինել Նորվեգիայի վրայով մարտի 1-ին անցած երկնաքարի մի մասը:
Երկնաքարի կտորը գտած ընտանիքը ցանկանում է, որպեսզի այն մնա Նորվեգիայում և չի բացառում այն թանգարան հանձնելու հնարավորությունը:
Միաժամանակ նրանք հնարավորություն ունեն այն վաճառել բավական բարձր գնով: Այսպես, Մարսից մեկ գրամ երկնաքարի արժեքը 5000 նորվեգական կրոն է (670 եվրո): Սակայն այս պահին դեռ հայտնի չէ, որտեղից է ընկել այս երկնաքարը և որքան է նրա արժեքը:







































