Ինչպես հաղորդում է Daily mail-ը, գիտնականները հայտնաբերել են հնադարյան զրահավոր ձկան մնացորդները հենց զոհին որսալու պահին:
Նշանակալի հայտնագործությունը 120 միլիոն տարվա պատմություն ունի: Այն ցույց է տալիս, որ չնայած երկարապոչ պտերոզավրը թևեր ուներ, սակայն չի կարողացել ազատվել մսակեր ձկից:
Գիտնականները կասկածում են, որ պտերոզավրը մտնում է զրահավոր ձկան սննդակարգի մեջ և ենթադրում են, որ դա կարող է սխալմունք լինել:
Հետազոտող Էբերհարդ Ֆրեյը ասել է. «Այս կենդանիները իրար հետ կապված ոչինչ չունեն: Ակնհայտորեն այս հարձակումը երկուսի համար էլ ճակատագրական է եղել: Ձկները շատ հաճախ չեն մտածում ինչ են ուտում, քանի որ նրանց ուղեղը բավական զարգացած չէ: Ձուկը սատկել է, քանի որ փորձել է ուտել իր զոհին, որը չափազանց մեծ է եղել կուլ տալու համար»:











































