«Ֆորմուլա-1»-ի գլխավոր պրոմոութեր Բերնի Էկլսթոունը հայտարարեց, որ մոտ ժամանակներս կստեղծվի նոր կանոնակարգ, ըստ որի` կսահմանափակվեն թիմերի կողմից ծախսվող գումարների չափը: Դա կօգնի խիստ սահմանափակ հնարավորություններ ունեցող թիմերին.
«Նրանք ստիպված կլինեն սահմափակվել, քանի որ չափազանց շատ են ծախսում»:
Բերնին առաջարկել է սահմանել գումարի չափը, որը չի կարող գերազանցել ոչ մի թիմ:
«Անկասկած, հանրաճանաչ թիմերին այսպիսի գաղափարները դուր չեն գալիս, բայց այս նախաձեռնությունն ինձ շատ է դուր գալիս, այն ավելի արդարացի է»,- Էկլսթոունին մեջբերում է F1news-ը:
Հիշեցնենք, որ ֆրանսիական Sportune պարբերականը ներկայացրել էր «Ֆորմուլա-1»-ում հանդես եկող ավտոարշավորդների` 2011 թվականին ունեցած եկամուտները` այդ թվում մրցումներից, տարբեր ընկերությունների հետ կնքած գովազդային պայմանագրերից ստացված գումարներն ու հավելավճարները:
Երրորդ տարին անընդմեջ առաջին տեղում հայտնվեց «Ֆերրարի»-ի պիլոտ Ֆերնանդո Ալոնսոն (35 մլն եվրո): Առաջին եռյակում տեղ զբաղեցրին նաև «Մերսեդես»-ում և «Մաքլարեն»-ում հանդես եկող Միխայել Շումախերն (31 մլն եվրո) ու Լուիս Հեմիլթոնը (29.5 մլն եվրո):







































