Հայտնի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը 2.99 միլիոն դոլարով կրկին վաճառքի է հանել Բևերլի Հիլզի իր առանձնատունը։ Այս մասին հաղորդում է Realtor-ը:
Հիշեցնենք, որ Սփիրսը վիլլան ձեռք էր բերել 5 տարի առաջ՝ 6.75 միլիոն դոլարով:
Դրանից հետո երգչուհին մի քանի անգամ տունը վաճառքի էր հանել, սակայն այդպես էլ գնորդ չէր գտնվել:
Երկհարկանի վիլլայի մակերեսը, որն արված է միջերկրածովյան ոճով, մոտ 695 ք/մ է: Այն ունի 5 ննջարան, 6 լոգասենյակ, ճաշասենյակ, խոհանոց, տնային կինոթատրոն, գրադարան, սենյակներ՝ ծառայողների համար և 3 բուխարի:
Հարող տարածքում լողավազանն է, սպան, խորովածի համար հարթակը և ավտոտնակը:
Վերջին տարիներին փոփ երգչուհին հաճախ է գնել, վաճառել, վարձակալել բնակարաններ:








































