Մեր տեղեկություններով, ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա 2008 թվականի հոկտեմբերի 26-ի գիշերը կատարված ավազակային հարձակման գործով մեղադրվող «Կոշիկի աշխարհ» խանութի սեփականատեր Արա Կարապետյանը սպառնում է ասել իրեն հայտնի տեղեկատվությունը, եթե իհարկե ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) չազատի իրեն քրեական պատասխանատվությունից: Մեզ հասած լուրերի համաձայն` Արմեն Ավետիսյանի տան գողոնը գտնվել է հենց Լևոն Սարգսյանի տանը: