Առատ ձյան հետևանքով առնվազն 45 մարդ է զոհվել աֆղանական արևելյան ծայրամաս Նուրիստանում։ Այս մասին երկուշաբթի օրը հաղորդում է Пажвак տեղեկատվական գործակալությունը՝ հղում անելով նահանգապետի տեղակալ Մոհամմադ Նաբի Ահմադին:
Պաշտոնյայի խոսքերով՝ կիրակի երեկոյան ձյունակույտերն իրենց տակ են թողել 15 տուն, մահացել է նվազագույնը 45 մարդ:
Նահանգապետի տեղակալի տվյալներով՝ ոստիկաններն արդեն ձեռնամուխ են եղել ձյան տակից մահացածների մարմինների դուրսբերման աշխատանքներին, սակայն դրանց խոչընդոտում է արդեն երեք օր տեղացող ձյունը։ Երեք օրվա ընթացքում Նուրիստանում ավելի քան 70 սմ տեղումներ են գրանցվել:
Միաժամանակ աֆղանական հեռուստաալիք Толо-ն, հղում անելով տեղական իշխանություններին, երկուշաբթի օրը հաղորդել է, որ Շիկայ գավառում մարտի 4-ին ևս ձյան հոծ զանգվածը ոչնչացրել է մի ամբողջ գյուղ: Տվյալ պահին ձյան տակից դուրս է բերվել մոտ 50 դի, 7 մարդ փրկվել է: Մոտ 150 բնակիչներ անհետ կորած են համարվում, բայց, ամենայն հավանականությամբ, նրանք բոլորն էլ զոհվել են:





































