1955-1997 թթ. արտադրված Porsche-ի 11 ավտոմեքենա ամերիկյան Ֆլորիդա նահանգում վաճառվել է ռեկորդային գնով: Դրանց համար վճարել են 308 հազարից մինչև 4.4 մլն դոլար:
Ինչպես հաղորդում է USA Today պարբերականը, ամենաթանկ մոդելը եղել է 1973 թ. արտադրության Porsche 917 Spyder-ը՝ 4.4 մլն դոլար: Երկրորդ տեղում 1955 թ. արտադրության Porsche 550 Spyder-ն է, որը վաճառվել է 3.685 մլն դոլարով, երրորդ տեղում՝ 1974 թ. արտադրության Porsche 911 Carrera-ն է, որի համար վճարել են 3.245 մլն դոլար:
Գնորդների անունները չի հաղորդվում:
Շատերի համար պաշտելի 917 Spyder-ը արտադրվել է 1973 թ. ընդամենը 4 օրինակով: Այն ուներ իր ժամանակի համար բացառիկ հնարավորություններ. շարժիչի հզորությունը՝ ավելի քան 1100 ձիաուժ, առավելագույն արագությունը՝ 380 կմ ժամ:









































