Armchess.am-ը տեղեկացնում է, որ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը, Վլադիմիր Պողոսյանը (Հայաստան), գրոսմայստերներ Սերգեյ Գրիգորյանցը, Արթուր Գաբրիելյանը (Ռուսաստան) կմասնակցեն Եվրոպայի 2012 թվականի անհատական առաջնությանը։
Մրցաշարը տեղի կունենա ս. թ. մարտի 20-31-ը՝ Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում։








































