Sunday, 07 06 2026
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

«Խոջալուի ցույցը վկայեց, որ ապահովված չէ Թուրքիայում բնակվող հայ քաղաքացիների անվտանգությունը». Թաներ Աքչամ

Թուրքական Taraf թերթին տված հարցազրույցի ժամանակ թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը մեկնաբանել է փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կազմակերպված և Խոջալուի (Իվանյան) իրադարձություններին նվիրված ցույցը.

«Այդ խիստ հակահայկական ցույցը կազմակերպվել է կառավարության աջակցությամբ: Ահա այդպես ենք մենք պատրաստվում 2015 թվականին, երբ կլրանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Թուրքիան պետք է առերեսվի քրիստոնյաների հետ կապված իր պատմության հետ, այլապես այն չի դառնա առավել ժողովրդավար:

Այդ ցույցը վկայեց, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) կարող է գործածել ռասիզմի գործոնը: Եթե դուք Հայոց ցեղասպանության հարցում ճնշում եք գործադրում ինձ վրա, ապա ես էլ կարող եմ գործի գցել Խոջալու-Ադրբեջան խաղաքարտը:

Ըստ իս՝ պետք է հետևել նախքան այդ ցույցը Թուրքիայում կատարված զարգացումներին: Նախ՝ Թուրքիայում սպանվեց Հրանտ Դինք անունով քաղաքացին: Նրա մարդասպաններն ու սպանության կազմակերպիչները գտնվում են պետական պաշտպանության ներքո:

Իսկ ցույցից 10 օր առաջ Ստամբուլում քաղաքապետարանի աջակցությամբ ի հայտ եկան «Հայերի ստերին մի՛ հավատացեք» խորագրով վահանակներ: Ապա Թուրքիայի ներքին գործերի նախարարը մասնակցեց այդ ցույցին, որի մասնակիցները հայտարարեցին. «Մենք Օգյուն Սամասթներ ենք, իսկ ո՞ւր են «բոլորս Հրանտ Դինք ենք» վանկարկողները»:

Այսքանից հետո ես դիմում եմ վարչապետ Էրդողանին, թե ինչպիսի՞ն կլիներ նրա արձագանքը, եթե Բեռլինում փակցվեին «Թուրքերի ստերին չխաբվեք» կամ Նյու Յորքում՝ «Մուսուլմանների ստերին չխաբվեք» վահանակներ: Ինչպե՞ս կվարվեր նա:

Թուրքիայում մշտապես գոյություն են ունեցել այդպիսի ծայրահեղ ազգայնական և ռասիստական մոտեցումներ: Սակայն Խոջալուի ցույցից առաջ դա այդպիսի ակնհայտ դրսևորում չէր ստացել՝ անգամ պանթուրանիստների կողմից: Խոջալուի ցույցը վկայեց, որ ապահովված չէ երկրում բնակվող հայ քաղաքացիների անվտանգությունը:

Նաև հայերի կյանքի համար պատասխանատու ներքին գործերի նախարարը մասնակցում է մի ցույցի, ուր հայտարարում են, որ թափված արյունը գետնին չի մնա: Թուրքիայում քրիստոնյա քաղաքացիների կյանքը վտանգի տակ է: Սեպտեմբերի 6-7-ի դեպքերը (1955 թվականի Ստամբուլի հույների, հայերի ու հրեաների ջարդերը.– 1in.am) հանդիսանում էին հենց այդ ռասիստական քարոզչության արդյունքը»:

Հիշեցնենք, որ 1955 թվականի սեպտեմբեի 6-7-ը թուրք գազազած ամբոխը Ստամբուլում հարձակվել է հույներին ու ազգային մյուս փոքրամասնություններին պատկանող 4214 բնակարանի, 1004 գործատեղի, 73 եկեղեցու, մեկ սինագոգի, երկու վանքի, 26 դպրոցի, ընդհանուր առմամբ՝ 5317 օբյեկի վրա՝ իրենց գործարաններով, հյուրանոցներով ու բարերով հանդերձ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում