Վերջերս Կենտրոնական Չինաստանի Խուբեյ նահանգում կառուցված արագընթաց երկաթուղին եղանակային վատ պայմանների հետևանքով փլուզվել է: Այս մասին հայտնում է ՉԺՀ պաշտոնական տեղեկատվական գործակալությունը:
Ճանապարհի 300 մետրանոց հատվածի փլուզման պատճառը, ինչպես հաղորդվում է, կարող էր լինել հորդառատ անձրևը, սակայն իշխանությունները չեն բացառում նաև ճանապարհն անբարեխղճորեն սարքելու հանգամանքը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Երկաթուղին անցում էր փորձաշրջան. դրա շահագործումը նախատեսված էր այս տարվա մայիսին։
Չինաստանում արագընթաց երկաթուղին կառուցվում է վիադուկների վրա: Ընդ որում` դրա կառուցումը հաճախ է հարուցում նման խնդիրներ: Անցած տարվա հուլիսին Չինաստանում նման փլուզման հետևանքով մահացել էր նվազագույնը 40 մարդ:










































