Երեկ կայացավ Անգլիայի առաջնության 19-րդ տուրից հետաձգված «Բլեքփուլ»-«Լիվերպուլ» հանդիպումը: «Լիվերպուլ»-ը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց նորանշանակ Դալգլիշի գլխավորությամբ: Հանդիպման 3-րդ րոպեին Ֆերնանդո Տորեսն առաջ մղեց «Կարմիրներ»-ին, բայց 9 րոպե անց Թեյլոր Ֆլեթչերը հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսի միջնամասում, անկյունայինի խաղարկումից հետո, Քեմփբըլի խփած գոլը հաղթանակ բերեց «Բլեքփուլ»-ին: Այս հաղթանակից հետո «Բլեքփուլ»-ը մրցաշարային աղյուսակում բարձրացավ 9-րդ հորիզոնական: «Լիվերպուլ»-ը 13-րդն է: