Նոր ուսումնասիրությունն ապացուցում է, որ այն տղամարդիկ, ովքեր չեն դավաճանում իրենց կանանց, ենթարկվում են «հասարակության կողմից պարտադրված սեռական բանտարկության»:
Սոցիոլոգ Էրիկ Անդերսոնն ասում է, որ այն տղամարդիկ, ովքեր դավաճանում են, կարող են ստանալ այն ամբողջ լավը, որ տրամադրում են երկու աշխարհները: Տղամարդկանց մեծամասնությունը, ովքեր դավաճանում են, հիմնականում ցանկանում են մնալ իրենց զուգընկերների հետ, նրանք պարզապես ցանկանում են նաև սեռական այլ հարաբերություններ ունենալ:
Ամերիկացի սոցիոլիոգը, ով դասավանդում է Անգլիայի Վինչեսթերի համալսարանում, ասում է, որ մենամուսնությունը տղամարդկանց թույլ չի տալիս անել այն, ինչն իրենք ամենաշատն են սիրում անել:
Իր The Monogamy Gap: Men, Love, and the Reality of Cheating գրքում սոցիոլոգը գրում է, որ դավաճանությունը նորմ է, ոչ թե նորմի խախտում, և իսկական ժամանակն է, որ մարդիկ ընդունեն «սեռական բաց հարաբերությունները, որոնք գոյակցում են առանց հիերարխիայի և հեգեմոնիայի»:
Իր հետազոտության ընթացքում Անդերսոնը հարցում է անցկացրել, որին մասնակցել են 120 ավարտական կուրսի տղամարդ ուսանողներ՝ այդ թվում՝ նաև միասեռականներ: Հարցումների ընթացքում պարզվել է, որ զուգընկերներ ունեցող տղամարդկանց 78 տոկոսը դավաճանում է իր զուգընկերոջը, սակայն սիրում է նրան և պատրաստվում է մնալ հենց նրա հետ։
Huffington Post-ին տված հարցազրույցում Անդերսոնն ասել է, որ տղամարդիկ ցանկանում են զգացմունքային մոնոգամիա, բայց իրենց մարմինը միաժամանակ սեռական հարաբերությունների կարիք ունի այլ մարդկանց հետ:
«Ընտանիք ունենալու համար կարևորը զգացմունքային գործոնն է, ոչ թե՝ սեռական»,– եզրափակել է սոցիոլոգը:







































